Արտաշատում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Արտաշատում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

10:57 11.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ:
Ահազանգով անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ձեռնարկել է քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ և կրակված գնդակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ Արտաշատ քաղաքում հետիոտնային անցումով անցնելիս արժանանալով այդ պահին ավտոմեքենայով երթևեկող, տուժողի կողմից իրեն արված դիտողությանը և ձայնային ազդանշանին, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Արտաշատի բնակիչը հայհոյել է 31-ամյա տղամարդուն և թքել նրա ուղղությամբ:
Կատարվածից վրդովված և չհանդուրժելով իրեն հասցրած վիրավորանքը՝ վերջինս մտադրվել է սպանության եղանակով վրեժխնդիր լինել:
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու վճռականությամբ՝ 31-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 9մմ տրամաչափի լիցքավորված ակոսափող ատրճանակով զինված, տարբեր օրերի մեկնել է Արտաշատ քաղաք, հայտնաբերել է տուժողին՝ պլանավորելով և որոշելով սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր ժամանակն ու վայրը:
Մի քանի օր հետևելով տուժողին՝ ի վերջո 2022թ. մարտի 28-ին 31-ամյա տղամարդը հերթական անգամ մեկնել է Արտաշատի բնակչի բնակության վայրի մոտ, դարանակալել ու սպասել է նրա ժամանելուն: Ժամը 20:40-ի սահմաններում տեսնելով, որ Արտաշատի բնակիչը քայլելով մոտենում է, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թիկունքից անսպասելի մոտեցել է նրան և լիցքավորված ատրճանակը պահել է նրա գլխին: Տղամարդը, հասկանալով, որ ցանկանում է կրակել իր վրա, պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է 31-ամյա տղամարդու ձեռքին՝ փորձելով գետնին գցել ատրճանակը, սակայն չի կարողացել, որից հետո քաշքշուկ է սկսվել նրանց միջև: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը կրակել է տուժողի դեմքի՝ բերանի հատվածին, ապա՝ ձախ ձեռքին, այնուհետև, մի քանի մետր հեռանալով, շարունակել է կրակոցներ արձակել՝ ցանկանալով խոցել վերջինիս կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածները։ Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել է տուժողի որովայնին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:
Դեպքի հաջորդ օրը 31-ամյա տղամարդը լքել է ՀՀ տարածքը: Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը քրեական վարույթով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կրելու համար։
Հաշվի առնելով, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Դեպքից շատ չանցած՝ վերջինս ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, 2022թ․ դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մաս և 335-րդ հոդվածի 1-ին)։
Դատարանը հաստատել է նրան կալանքի տակ պահելու ներկայացված միջնորդությունը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

BACK_TO_TOP