15:53 12.10.2023
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, խնդրեց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքը։
«Նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության: Բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:
Այս պահի դրությամբ քարտային հաշիվներին փոխանցվել է 52 600 մարդու վճարումներ: Կարգն այնպիսի է, որ մենք յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում և շաբաթվա վերջին օրվա դրությամբ կատարում ենք հերթական փոխանցում: Արդեն իսկ 52 600-ին այս շաբաթվա ավարտին՝ վաղը կգումարվեն ևս 13 500, այդ թվում, քանի որ երեխաների համար դիմում է ծնողներից մեկը, այդ 100 000-ական գումարները ստանալու համար հատուկ հարթակ է գործարկված և դիմումներ են ընդունվում: Մենք ընդունել ենք արդեն 23 300 դիմումներ, որոնցից 15 200-ը մշակված են, մնացած 8100-ը շարունակում են մշակման ընթացքում գտնվել: Մենք արդեն իսկ մշակված 15 200-ից 1800-ի վճարումները վաղը կներառենք այն 13 500-ի մեջ, որոնք կիրականացվեն: Այդ 13 500 վաղը կատարվելիք վճարումների մեջ ներառված են նաև 4200 նոր քարտատեր, ովքեր այս շաբաթվա ընթացքում քարտային հաշիվներ էին բացել, և ինչպես մենք շարունակում էինք նոր դիմումներ ստանալ, ևս 7500-ն այն անձինք են, ովքեր ավելի ուշ ստացված դիմումների հիման վրա իրավունք կունենան վաղն իրենց 100 հազարականներն ստանալ:
Եկող շաբաթվա արդյունքում մենք երեխաներին վերաբերող տվյալների գերակշիռ մասն արդեն ամփոփած կլինենք: Քանի որ այս 23 300-ից առայժմ 1800-ն է միայն վաղը նախատեսվում վճարել, մնացած մասը հիմնականում եկող շաբաթ վճարումների առումով կավարտենք, այսինքն՝ մենք եկող շաբաթվա ավարտին գործնականում մոտ կլինենք 85 000-90 000 թվին: Իսկ մնացածն արդեն կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր քարտային հաշիվներ կբացեն և դիմումներ կներկայացնեն»,-ասաց նա:
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...