Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:55 12.10.2023

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Աբովյան փողոցում գտնվող Հայաստանի նկարիչների միության և կից տարածքների վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ին «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել են «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին, մինչդեռ «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը չուներ այդ իրավունքը (պետությունը դրանք չէր օտարել ՀԿ-ին):

Այնուհետև, 1996 թվականի օգոստոսին 28-ին Աբովյան փողոցի 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 3800.5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները հրապարակային աճուրդով օտարվել են «Մելլաթ» բանկին:

2000 թվականի մայիսի 5-ին «Մելլաթ» բանկի անվամբ սեփականության իրավունքով գրանցվել են 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունները, իսկ վարձակալության իրավունքով՝ 3281 քմ մակերեսով հողամասը:

Հատկանշական է, որ 2006 թվականի հունիսի 15-ին Երևանի քաղաքապետարանը «Մելլաթ» բանկին ուղարկված գրությամբ նշել է, որ Աբովյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շենքի՝ վարձակալությամբ տրամադրված 3281 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթական հողատարածքներ) սահմանափակումների ցանկում և ենթակա է օտարման:

2006 թվականի հուլիսի 19-ին «Մելլաթ» բանկ ՓԲ ընկերությունը «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությանն է օտարել Աբովյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 798 մլն 84 հազար դրամով:

2006 թվականի օգոստոսի 22-ին Կադաստրի կոմիտեում գրանցվել է «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը 3800.5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների և 3281 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Դիդաս ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2007 թվականի հուլիսի 6-ին կնքված պայմանագրով՝ «Ջուխտակ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Թումանյան փողոց 3 հասցեի 554.3 քմ մակերեսով հողամասից և 35.2 քմ մակերեսով ավտոտնակից բաղկացած անշարժ գույքը:

2008 թվականի հունվարի 18-ին Թումանյան փողոց 3 հասցեի տարածքը միավորվել է Աբովյան 16 հասցեի հետ՝ վերագրանցվելով որպես Աբովյան 16/1 հասցե՝ 3835.3 քմ մակերեսով հողամասով:

Դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ տարածքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում: Այդ մասին է վկայում 2023 թվականի հուլիսի 23-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Գլխավոր դատախազություն ստացված գրությունը, ըստ որի՝ Ընկերության անվամբ գրանցելու պահին տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ արարքի կատարման պահին գործող՝ 01.07.1961 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններին անփույթ կամ անբարեխիղճ վերաբերվելու հետևանքով դրանք չկատարելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, առաջիկա օրերին հայց կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ

08:45 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ

Բեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

08:35 15.07.2025

Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

BACK_TO_TOP