17:16 13.10.2023
Ինչպե՞ս ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։
Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները:
Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ
Քայլ 1
Դիմում եք պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը:
Քայլ 2
Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝
ա) տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,
բ) եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,
գ) հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ուսումնական հաստատություն կամ ուսհաստատության մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:
Քայլ 3
Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:
Քայլ 4
Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետևյալ տվյալները՝
1) ուսանողի նույնականացման տվյալներ,
2) տեղեկություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
3) տեղեկություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին,
4) կրթական աստիճանը,
5) կուրսը,
6) ուսուցման ձևը,
7) այլ տեղեկություն՝ ըստ անհրաժեշտության:
Քայլ 5
Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների և ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
Քայլ 6
Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
Քայլ 7
Դուք և պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:
Քայլ 8
Սովորում եք առավելագույն արդյունավետությամբ, քանի որ հետագա ծրագրերը փոխկապակցված են լինելու գերազանց առաջադիմության հետ:
ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Հ: Կարո՞ղ եմ ստանալ կրթաթոշակ, եթե Լեռնային Ղարաբաղում սովորել եմ մասնավոր ուսումնական հաստատությունում:
Պ: Այո կարող եք, եթե տեղափոխվել եք ՀՀ պետական ուսումնական հաստատություն:
Հ: Կարո՞ղ եմ ստանալ կրթաթոշակ, եթե տեղափոխվել եմ Հայաստանի Հանրապետության մասնավոր ուսումնական հաստատություն:
Պ: Սույն կարգավորման շրջանակներում ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ չի տրամադրմում մասնավոր ուսումնական հաստատություններ տեղափոխված ուսանողների համար:
Հ: Կարո՞ղ եմ կրթաթոշակը ստանալ իմ քարտային հաշվին:
Պ: Կրթաթոշակը չի կարող փոխանցվել ուսանողի քարտային հաշվին, այն փոխանցվում է ՈՒՀ-ին․ կրթաթոշակի նպատակը միայն ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցումն է:
Հ։ Եթե ԼՂ ՈՒՀ-ում սովորել եմ անվճար հիմունքներով, կարո՞ղ եմ ուսումս ՀՀ պետական ուսումնական հաստատությունում շարունակել անվճար հիմունքներով։
Պ։ 2023-24 ուստարում անվճար հիմունքներով շարունակել հնարավոր չէ, սակայն հաջորդ ուստարիներին հնարավոր է մասնակցել ՈՒՀ-ներում գործող ռոտացիոն համակարգին։
Հ: Ի՞նչ անել, եթե տվյալ կրթական ծրագրի համար սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը չի բավականացնում տվյալ ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու համար:
Պ: Հնարավոր է երկու տարբերակ․
ա) ընտրում եք նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մասնաճյուղ այլ քաղաքում․ սա նաև որոշակիորեն կթեթևացնի կեցության հետ կապված ծախսերը,
բ) կարող եք լրացնել տարբերությունը սեփական միջոցներով:
Հ: Ի՞նչ անել, եթե Լեռնային Ղարաբաղում իմ ուսումնառած կրթական ծրագրից չկա ՀՀ ուսումնական հաստատություններում:
Պ: Այս պարագայում պետք է տեղափոխությունը կազմակերպել դեպի հարակից կրթական ծրագրեր:
Հ: Ի՞նչ անել, եթե կրեդիտների տարբերությունը մեծ է:
Պ: Կարգով հնարավորություն է տրվում մասնագիտության առանձնահատկություններից ելնելով մշակել կրեդիտների լրացման անհատական ժամանակացույց:
Հ: Ի՞նչպես է կարգավորվելու 2024-2025 ուստարվա և դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:
Պ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակելու է կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներ, որոնք կապակցված են լինելու կրթության մեջ գերազանց առաջադիմության հետ:
Նշում
Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...
14:11 31.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-31-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8 […] ...
14:00 31.07.2025
Հրդեհ Սպանդարյան գյուղումՀուլիսի 31-ին, ժամը 06։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում՝ քարաշեն հացատան տանիքում (մոտ 36 քմ) և կից […] ...
13:48 31.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է «Բորնմութին»Պրեմիեր լիգայի ամառային շարքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել «Բորնմութի» հետ և հաղթել է 4-1 հաշվով: Չիկագոյում կայացած խաղում մանչեսթերցիներից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռասմուս Հոյլունը, Պատրիկ Դորգուն, Ամադ Դիալոն ու Էյթան Ուիլյամսը: Պաշտպան Մատեյս դե Լիխտն էլ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Շարքի շրջանակներում Ռուբեն Ամորիմի թիմը առաջին հանդիպումն անցկացրել էր […] ...
13:35 31.07.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարզերում հուլիսի 31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ին սպասվում է առանց […] ...