16:42 16.10.2023
Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը:
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ շարունակվում է միանվագ 100 000 դրամ աջակցության տրամադրման գործընթացը: Նա ևս մեկ անգամ հորդորել է՝ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո ինքնաշխատ եղանակով կստանան այդ գումարը:
«Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը: Եթե դուք, այնուամենայնիվ, այս գործընթացը բաց եք թողել, ապա կարող եք դեռևս՝ մինչև հոկտեմբերի 24-ը, դիմել կամ համայնքապետարաններ կամ վարչական կենտրոններ, որտեղ Ձեր հաշվառման գործընթացը կիրականացվի: Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Կառավարության որոշման համապատասխան հավելվածով՝ մինչև դեկտեմբերի 1-ը, եթե ինչ-որ մերժում է եղել կամ ինչ-որ խնդիրներ են առաջացել միանվագ գումարների վճարման ընթացքում, դուք կարող եք e-request.am կայքին էլեկտրոնային դիմում ուղարկել և ձեզ կպատասխանեն»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Նշվել է նաև, որ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 198 է: Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: 19 պացիենտ է իրենց բուժումը ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 28.861 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Մոբիլ թիմերի կողմից զննվել է 604 արցախցի:
ԿԳՄՍ նախարարությունից տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,888 երեխա, այդ թվում՝ Երևան՝ 4363, Կոտայքի մարզ՝ 2408, Արարատ՝ 1929, Արմավիր՝ 1227, Լոռի՝ 820, Գեղարքունիք՝ 676, Արագածոտն՝ 622, Շիրակ՝ 576, Սյունիք՝ 554, Տավուշ՝ 423, Վայոց ձոր՝ 290: Տեղեկացվել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը գործարկելու է ուսուցիչների գրանցման էլեկտրոնային հարթակը:
Նազելի Բաղդասարյանը նշել է նաև, որ այս գործընթացներին զուգահեռ շարունակվում է զբաղվածության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը: Որոշ ծրագրեր իրականացվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ինչպես նշել է փոխնախարար Արման Խոջոյանը, հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են գյուղատնտեսության ոլորտում գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ներկայացվել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները, քննարկվել է գործարարներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գործարարներ, որոնք հանդես են եկել առաջարկություններով:
Ըստ փոխնախարարի՝ մասնակիցները կարևորել են հատկապես կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը: Արման Խոջոյանը նշել է, որ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և նպատակային, որոնք մշակվել են շահառուների կարիքների գնահատման արդյունքում:
«Օգտագործելով այս հարթակը նաև ուզում եմ դիմել ՀՀ-ում գործող կազմակերպություններին, որոնք ցանկանում են համագործակցության տեղեկություններ առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում այդ գործընթացները համակարգելու, մշակելու և առաջարկությունները շահառուներին ներկայացնելու»,-ասել է Արման Խոջոյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում վեր են հանվել բոլոր խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ, որոնց հիման վրա ծրագրերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և կմշակվեն ծրագրերից օգտվելու առավել շահավետ պայմաններ. «Ծրագրերը հիմնականում միտված են գյուղատնտեսության զարգացմանը, և մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն մեր կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ»:
09:00 15.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:45 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգԲեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...