Մրգաշատի ավագանին պատրաստվում է հրաժարական տալ, եթե չլուծվի ուսանողական ավտոբուսի խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Մրգաշատի ավագանին պատրաստվում է հրաժարական տալ, եթե չլուծվի ուսանողական ավտոբուսի խնդիրը

16:57 31.08.2018

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ եթե տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լուծում չտա Մրգաշատ-Երևան ուսանողական ավտոբուսի հետ կապված խնդրին, ինքը և ավագանու անդամները հրաժարական կտան:

«96 երեխա ամեն օր այդ ավտոբուսով գնում է դասի և հետ գալիս: Ճանապարհը մայրուղու վրա է, 4-5 տարվա մեջ այդ  ճանապարհը անցնելիս երիտասարդներ են մահացել: Ուսանողական ավտոբուս ստեղծեցինք, որ երեխաները ապահով դասի գնան և գան»,- նշեց նա:

Գևորգ Դանիելյանը ասաց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «անհիմն կերպով» 400 հազար դրամ տուգանք է դրել:

«Ասում են՝ ուրիշի գիծ է, ոչ մի ավելի երեխա այդ ավտոբուսով չի գնում: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդպես արել»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մրգաշատի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երկու անգամ այցելել է նախարարություն, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե, ըստ տարածված տեղեկությունների, բնակիչները և ավագանու անդամները պատրաստվում են փակել ճանապարհը, Գևորգ Դանիելյանը պատասխանեց.

«Ես հիմա գտնվում եմ մարզպետարանում և խնդիրը զեկուցում եմ մարզպետին: Եթե լուծում չտրվի, ես էլ, ավագանին էլ հրաժարական կտանք, էլ ինչի՞ եմ աշխատում, եթե երեխեքը պիտի առանց տրանսպորտ մնան: Ինչ վերաբերում է ճանապարհ փակելուն, ապա ես թույլ չեմ տվել»:

SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ, և վերջինս նշեց, որ նախարարությունը որևէ անօրինական գործողություն չի իրականացրել:

«Նախատեսված է մրցութային ընթացակարգ, չգիտեմ, գուցե արձանագրվել է, որ ավտոբուսը սպիտակ համարանիշներով է: Նախ և առաջ, դա բարեգործական ավտոբուս է և այն պետք է գրանցված լինի ըստ օրենքի: Մենք որևէ տեղեկատվություն չունենք այս երթուղու շահագործման համար»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

BACK_TO_TOP