16:10 20.10.2023
Առաջարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն ստեղծել: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ ԱԺ-ի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով:
Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը եւ մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ: Հնարավորություն կա նաեւ վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը եւ դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության, ու որոշումը թողնելու անփոփոխ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 20-ի նիստում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը գրավոր առաջարկներ է ներկայացրել:
«Օրենսդրական կարգավորման նպատակը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից կայացվող որոշումների համար բողոքարկման մեխանիզմ սահմանելն է, որը նաեւ ԳՐԵԿՈ-ի պահանջ է»,- հարակից զեկույցում նշել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա հավելել է, որ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ միասնական ընկալում չկար: Անդրադառնալով ընթացակարգերի առանձնահատկություններին՝ նա նշել է, եթե այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, ապա դատական պաշտպանության հետ կապված խնդիրներ կլինեն: Եթե այդ ակտերը բողոքարկվում են ավելի ստորադաս դատարանում, ապա որոշակի առումով խոչընդոտվում է ԲԴԽ-ի հետագա դերակատարությունը: Երրորդ տարբերակը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, առաջարկվողն է, որը թեպետ վերջնական լուծում չէ, բայց թույլ է տալիս կատարելու ստանձնած հանձնառությունը: «Այն մոտեցումը, որ ԲԴԽ ակտը կարող է վիճարկվել Առաջին ատյանի դատարանում, շատ ավելի վտանգավոր է»,- նշել է պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փորձել է պարզել՝ արդեն կիրառված պատասխանատվության միջոցը քննարկման առարկա եղե՞լ է, թե՝ ոչ: Նախարարն ի պատասխան տեղեկացրել է, որ ԲԴԽ-ի կայացրած հին որոշումները հնարավոր չէ վերանայել այս մեխանիզմով: «Ստորին պալատում 4 դատավոր վերանայում են ակտը, այնուհետեւ վեց դատավոր, որոնք չեն ներգրավվել ստորին պալատի կայացրած որոշմանը, վերանայում են, այսինքն՝ նույն մարդը չի կարող իր կայացրած ակտը վերանայել»,- պարզաբանել է Գրիգոր Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ նույնիսկ այս լուծումը չի հաղթահարում սահմանադրական այն կարգավորումը, որով ԲԴԽ-ն ճանաչվում է այդպիսին իր ամբողջական կազմով, այլ ոչ թե պատվիրակված լիազորությամբ: Նրա համոզմամբ անհավասար պայման է ստեղծվելու արդեն պատասխանատվության ենթարկված դատավորների նկատմամբ:
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...