Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.33 oC

Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ

13:54 21.10.2023

Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։

Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները․

«Տակավին առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»:

Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում․

«Կարծում եմ, լայն քաղաքական կայունություն դեպքում, տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»:

Վերլուծաբան Ջերեմի Շապիրոն, սակայն, թերահավատ է, որ Հարավային Կովկասը կարևոր է Վաշինգտոնի համար․

«Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրություն չունի տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի նկատմամբ: Իրականում, նույնիսկ Եվրոպան չունի մեծ հետաքրքրություն և չի ցանկանում մեծ ռեսուրսներ վատնել այդ տարածաշրջանում: Չեմ կարծում, թե սա նորություն է։ Այս առումով իրավիճակը չի փոխվել։ Այդ տարածաշրջանը միշտ եղել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պայքարի դաշտ»:

Շապիրոն չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Հայաստանի հարավային հատվածով տարանցիկ ճանապարհ բացելու ադրբեջանական զինուժի հնարավոր փորձի հետ․

«Կան տարբեր պնդումներ, որոնք ադրբեջանցիները ներկայացնում են Հայաստանի հարավային հատվածների նկատմամբ և պահանջում տարանցիկ երթուղի կամ միջանցք՝ կախված նրանից, թե որ բառապաշարն եք նախընտրում: Ենթադրում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին նրանք կօգտագործեն ռազմական ուժ՝ այն բացելու համար»:

Շապիրոյի խոսքով, ռազմական ներխուժման պարագայում՝ հայկական կողմը ձգտելու է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտմանը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին ու հավելյալ սպառազինության ստացմանը, սակայն դժվար թե միջազգային հանրության կողմից ավելի ուժգին արձագանք լինի, քան եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ․

«Դժվար է հավատալ, որ ի պատասխան ադրբեջանցիների ներխուժմանը, ամերիկացիներն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն։ Նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեն, սակայն, կարծում եմ, արձագանքը կլինի հիմնականում խոսքերով»:

Հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է Հայաստան՝ ադրբեջանական բանակի հնարավոր ներխուժման թեմային՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:

Ըստ կենտրոնի, ներկայացվածի վառ վկայությունն է, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել այս հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, իսկ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողով, ուր ներկա էին Ալիևն ու Պուտինը:

«Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև, հավանաբար, կշարունակվի, քանի դեռ կողմերը չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրին։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ խաղաղ կարգավորման իր տեսլականն առաջ մղելու և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ, Հայաստանը, հավանաբար, կփորձի ստանալ ԱՄՆ ու եվրոպական երկրների աջակցությունը: Սա կպահպանի լարվածությունը, հատկապես, եթե Փաշինյանի և Ալիևի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումներ չկայանան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

21:52 17.05.2025

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրից

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...

BACK_TO_TOP