Հաստատվել են Կոտայքի մարզից նախարարություն ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր. Կոտայքի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Հաստատվել են Կոտայքի մարզից նախարարություն ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր. Կոտայքի մարզպետ

15:57 31.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ֆինանսավորման ներկայացված մի շարք հայտեր հաստատվել են:

«Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր»,- գրել է նա:

Ծրագրերի ցանկը ներկայացնում ենք ստորև.

Գեղաշեն – համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում,

Ակունք – Զառ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի վերանորոգում, Հատիս բնակավայրի խմելու ջրի ջրատարի հիմնանորոգում,

Նոր Երզնկա – համայնքային ճանապարհների ասֆալտապատում,

Քասախ – համայնքային ճանապարհների ասֆալտապատում, համայնքապետարանի վարչական շենքում «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում և խորհրդակցության դահլիճի վերանորոգում ու կահավորում, էներգախնայողության ծրագիր,

Քանաքեռավան – ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մշակույթի տան վերանորոգում, փողոցային լուսավորության անցկացում,

Բյուրեղավան – մշակույթի տան կապիտալ նորոգում, պուրակի կառուցում,

Մեղրաձոր – աղբահանության և կոմունալ տնտեսության կազմակերպման համար տեխնիկայի ձեռքբերում,

Առինջ – ճանապարհների բարեկարգում:

Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում է, մյուսներին ընթացք կտրվի փուլային ընթացակարգերով:

Մարզպետը տեղեկացրել է, որ սուբվենցիոն ֆինանսավորման ներկայացված ևս 14 ծրագրային հայտեր հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն հաջորդ նիստերի ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

17:33 11.05.2025

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, […] ...

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:18 11.05.2025

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

17:08 11.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

Եվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

16:54 11.05.2025

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային […] ...

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

16:46 11.05.2025

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

16:35 11.05.2025

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...

BACK_TO_TOP