23:09 23.10.2023
Մալայզիացի որսորդները հինգ կոկորդիլոս են սատկացրել մարդկանց վրա հարձակումների աճից հետո, հայտնում է տեղական The Star թերթը։
Հրատարակության տվյալներով՝ որսորդները սկսել են կրակել կոկորդիլոսների վրա այն վայրերում, որտեղ նրանք հաճախ են հարձակվում մարդկանց վրա՝ արևելյան Սաբահ նահանգի Կոտա Բելուդ և Լահադ Դատու շրջաններում։ Վերջին ամիսներին այնտեղ կոկորդիլոսի երեք հարձակում է գրանցվել մարդկանց վրա։ Առաջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին, երկրորդը և երրորդը՝ հոկտեմբերի կեսերին։ Բոլոր միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ ձկնորսություն էին անում։ Նրանց մարմինները դեռ չեն հայտնաբերվել։
Մալայզիայում կոկորդիլոսները, ամենայն հավանականությամբ, հարձակվում են մարդկանց վրա անձրևների սեզոնի ժամանակ, որը տևում է հոկտեմբերից մարտ, ասվում է Կենսաբանության և կենսաբժշկական ճարտարագիտության միջազգային ամսագրի 2022 թվականի զեկույցում:
Ամենից հաճախ սողունը հարձակվում է մարդու վրա ձկնորսության կամ լողալու ժամանակ։
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...