Հոկտեմբերի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

Հոկտեմբերի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 23.10.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 17, 19, 24, 25 շենքեր, Տիչինայի փողոց, Դավթաշեն 2, 6, 7 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղ․ 3, 6, 10, 11, 12, 14, 21, 42 տեղամասեր, Շիրազի փ. 5/3 տեղամաս, Չեխովի փ․ 23, 25 շենքեր, Եղբայրության փ․ 24 շենք, «Կարմիր Բլուր» կայարանի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Սարյան փ. 19, 21, 25 շենքեր, Արամի փ. 64-88, 90, 92 շենքեր, Թումանյան փ. 37 շենք, Եկմալյան փ. 1-16 շենքեր, Փարպեցի փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51 շենքեր, Սարյան փ. 21 շենք, Աբովյան փ. 66 շենք, Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անց․ 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, նախկին Էներգետիկայի նախարարություն միակողմանի, Տարածքային կառավարման նախարարույթուն միակողմանի, Արտաքին գործերի նախարարություն միակողման, «Մելլաթ բանկ» ընկերություն միակողմանի, Պարույր Սևակի փ. 1/1-1/5 շենքեր, Ավետիսյան փ. 21-23 շենքեր, Գյուլբենկյան փ. 23-25 շենքեր, Բուսաբանական փ. 1-18 առանձնատներ, Գերցենի փ. 3-20 առանձնատներ, Էմինեսկու 2-րդ փողոց 7-24 առանձնատներ, Մյասնիկյան պող. 6-57 առանձնատներ, Թբիլիսյան խճ. 3/2, 3/3 շենքեր, Դավիթ Անհաղթի փ. 6/1-6/6 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 4, 6, 8, 10, 12 շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ փողոց առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11։00-17:00 Մեծամոր քաղաք, Զարթոնք և Մայիսյան գյուղեր,

Արագածոտնի մարզ՝

11։00-14:00 Աշտարակ քաղաք՝ Աբովյան և Ն.Աշտարակեցի փողոցներ,

Արարատի մարզ`

10։00-12:00 Արարատ քաղաք` Շահումյան, Կոլխոզնիկների, Պուշկինի, Մուրացան, Աղբյուր Սերոբի, Սալակիթ, Խանջյան, Չարենցի, Ղուկասյան, Տպագրիչների, Երկաթուղայինների, Աբովյան, Գրիբոյեդովի և Ցեմենտագործների փողոցներ մասնակի, Այգավան, Ավշար և Արարատ գյուղեր մասնակի,

10։00-13:00 Գետաշեն և Դարակերտ գյուղ, Հայանիստ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

13։00-16:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր, Խաչփառ, Ղուկասավան, Հովտաշատ և Հայանիստ գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզ`

10։30-12:30 Գլաձոր և Հերհեր գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10:00-16:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ գյուղ,

Լոռու մարզ`

11։00-14:00 Տաշիր քաղաք և հարակից գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10։00-14:00 Դաստակերտ քաղաք:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

14:18 14.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP