Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր

11:21 24.10.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները: Տեղում ոստիկաններին ու քննիչներին Մարզպետ Կ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01:30-ին մինչ 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրազենից կրակելու միջոցով վնասել է իր տան դիմաց կայանված ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 հատ որսորդական ողորկափող հրազենի կոտորակներ, իսկ ավտոմեքենայից հեռու հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրազենի փամփուշտի խիցկոնտենիեռ:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության,  ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից: Ոստիկանները հայտնաբերել են Հրաչ Մ.-ին և հանցագործության գործիք հրազենը, ապա նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:40 04.07.2025

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

11:31 04.07.2025

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: 33-ամյա Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։   View this post […] ...

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

11:23 04.07.2025

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:14 04.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

11:09 04.07.2025

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...

BACK_TO_TOP