15:14 29.10.2023
54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մեթյու Փերին, ով առավել հայտնի է «Ընկերներ» հայտնի հեռուստասերիալում Չենդլեր Բինգի դերով։
Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը։
LA Times-ը և TMZ-ը, որոնք առաջինը հայտնել են Փերիի մահվան մասին, հայտնել են, որ դերասանին անգիտակից վիճակում գտել են իր տան ջակուզիում:
«Ընկերներ» սերիալը, որը պատմում էր Նյու Յորքում ապրող վեց երիտասարդ ընկերների կյանքի մասին, հեռարձակվում էր 1994-ից 2004 թվականներին։
Սերիալի վերջին դրվագը ԱՄՆ-ում դիտել է 52,5 միլիոն մարդ՝ այն դարձնելով այն ժամանակվա ամենադիտվող հեռուստասերիալը։
«Մեթյուն աներևակայելի շնորհալի դերասան էր և Warner Bros-ի ընտանիքի անբաժանելի մասը»,- ասված է սերիալի արտադրող հեռուստաընկերության հայտարարության մեջ: «Նրա կատակերգական տաղանդի ազդեցությունը զգացվել է ամբողջ աշխարհում, և նրա ժառանգությունը կապրի շատ մարդկանց սրտերում: Սա շատ դժվար օր է»:
Փերին ծնվել է 1969 թվականին Մասաչուսեթսում, բայց մեծացել է Կանադայի Օտտավա քաղաքում, որտեղ սովորել է տարրական դպրոցում Ջասթին Թրյուդոյի հետ, ով հետագայում դարձել է Կանադայի վարչապետ։
Դեռահաս տարիքում Փերին տեղափոխվել է Լոս Անջելես։ Նա խաղացել է Չեզ Ռասելի դերը «Տղաները տղաներ կլինեն» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել է հեռուստասերիալներում։
Բայց նա միջազգային աստղ դարձավ «Ընկերներ» կատակերգական սերիալի շնորհիվ, որտեղ նկարահանվեց Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Քոքսի, Դեյվիդ Շվիմերի, Մեթ Լեբլանկի և Լիզա Կուդրոուի կողքին։ Friends-ը դարձել է բոլոր ժամանակների ամենահաջողակ հեռուստասերիալներից մեկը։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...