14:43 30.10.2023
Այդ թվում մակրոտնտեսական կայունության շնորհիվ է, որ մենք ի վիճակի եղանք մեկ շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ ընդունել Լեռնային Ղարաբաղից: Այս մասին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այս արձանագրումը ես արել եմ Կառավարության նիստում, և ուզում եմ նաև խորհրդարանական միջավայրում էլ անել. մեր Կառավարությանն ուղղված ամենասուր բողոքներից կամ քննադատություններից մեկը 2018թ.-ից ի վեր եղել է այն, որ մենք կառավարման որակի և կարողությունների բացթողումներ ունենք, պրոբլեմներ ունենք, կամ նույնիսկ ավելի սուր գնահատականներ, և սրա հետ մենք երբեք չենք համաձայնվել: Փորձ էր արվում շահարկել այն փաստը, որ իշխանության հասնելը մի խնդիր է, բայց պետական կառավարումը մի խնդիր: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու գործընթացը դարձավ անառարկելի ապացույցն այն բանի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարող մեծամասնությունը ՀՀ-ում բավականին արդյունավետ կառավարում են իրավիճակը:
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, կամավորներին, ովքեր այս իրավիճակը կառավարելու գործում աջակցություն են ցուցաբերել: Նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ շուրջ 100.000 բռնի տեղահանված արդեն իսկ ստացել է մեր խոստացած 100.000 դրամ աջակցությունը, 100 հազարական դրամ յուրաքանչյուրին, որից՝ այդ ստացածների թվից ավելի քան 25 հազարը երեխաներ են: Հիշեցնեմ՝ այդ 100.000 միանվագ աջակցությունը ստանում են բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, և նաև արձանագրեմ, որ 40+10 հազար դրամ կեցության աջակցության գումարն այս պահի դրությամբ ստացել են 41610 մարդ, ծրագրի շահառու հանդիսացող 39340 մարդ ևս ստացել են 40+10 հազար, իսկ 2270 մարդ միայն 10 հազարական դրամները, որովհետև նրանք ՀՀ-ում ունեն բնակարան:
Առաջիկայում նախատեսվում է նաև սկսել 50+50 հազար դրամ հատկացումներն առաջնահերթ սպառման ծախսերի աջակցության ծրագրով: Եվ կրկին ուզում եմ ընդգծել՝ մինչև այս պահը ոչ բոլորն են ստացել 100 հազարական դրամները: Այսինքն՝ մեր թիվը 100 հազարից ավելի է, բայց դրա միակ պատճառը հետևյալն է, որ եթե մեր քույրերը, եղբայրները դեռևս չեն ստացել այդ գումարը, նշանակում է, որ նրանց տվյալների մշակման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք ընթացքի մեջ են, և հնարավորինս արագ ժամկետում բոլորը բոլոր գումարները կստանան: Ուզում եմ արձանագրել, որ, իհարկե, այս ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն պետք է գտնի նաև 2024 թվականի բյուջեում, որովհետև մենք արդեն իսկ այս պահին կայացրած որոշումներով շուրջ 54 մլրդ դրամի հատկացում ենք արել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, բայց այդ գումարից այս պահի դրությամբ ծախսվել է 16 մլրդ դրամը: Հասկանալիորեն դրա մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով: Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6 ամսյա ծրագիր է, և 6 ամիս այդ ծրագիրը դեռ պետք է շարունակվի:
Մենք նաև հստակ արձանագրում և ասում ենք, և աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որ հումանիտար այս իրավիճակը կառավարելու հարցում ունենք միջազգային մեր գործընկերների աջակցության կարիքը: Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը կարևոր է թե՛ ներքին և թե՛ արտաքին առումով: Ըստ էության, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հատկացվող գումարը համարյա ամբողջությամբ, և հընթացս կլինի լիարժեք ամբողջությամբ, տրամադրվում է, բաշխվում է բանկային համակարգի միջոցով: Այսինքն՝ բանկային քարտերի միջոցով: Սա ինչո՞վ է կարևոր: Ես խոսեցի կոռուպցիայի մասին. Մենք գիտենք, որ սովորաբար կոռուպցիան և կոռուպցիոն երևույթները նաև հումանիտար իրավիճակներում ակտիվանալու սովորություն ունեն: Մեր այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ, ըստ էության, բաշխվող գումարները բոլորը հետագծելի են: Այսինքն՝ երբևէ, որևէ տեղ, խորհրդարանական, հանրային և այլ մակարդակներում, եթե հարց կառաջանա, թե գումարներն ինչի վրա են ծախսվել, ովքեր են ստացել այդ գումարները, մենք լումայի և անձի ճշտությամբ կարող ենք ասել՝ նույնիսկ օրով, ժամով, ով, երբ է ստացել գումարը, որ օրն է կանխիկացրել և այլն:
Սա կարևոր է նաև միջազգային գործընկերներին մեր ուղերձը ճիշտ և հստակ ձևակերպելու առումով: Մենք ասում ենք՝ ովքեր ուզում են օգնել մեզ հումանիտար այս իրավիճակը կառավարելու հարցում, մեր ակնկալիքն այն է, որ նրանք դա կանեն բյուջետային աջակցության գործիքով: Այսինքն՝ գումարները կտան ՀՀ կառավարությանը, ՀՀ կառավարությունն այս մեխանիզմի, այս ցանցի միջոցով գումարները կբաշխի:
Ուզում եմ ևս մի նրբության մասին ասել՝ մեզ համար շատ կարևոր է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հասնող աջակցությունը լինի հրատապ և արժանապատիվ: Ես կրկին ուզում եմ ասել, մենք մի քանի անգամ տարբեր կազմերով քննարկել ենք այս հարցը և մեր առաջնային մոտեցումն է՝ բոլորիս հայտնի հումանիտար օգնությունների այն գործելակերպերը, երբ մարդկանց օգտագործված հագուստ, օգտագործված գույք և այլն, հավաքել և բաշխելը համարվում է հիմնական անելիք, մենք ամեն ինչ անում ենք այս ուղղությունը նվազագույնի հասցնելու համար: Մենք ասում ենք՝ մարդկանց տանք իրենց առաջնային կարիքների համար գումարներ, թող իրենք որոշեն ինչ են ուզում հագնել: Իհարկե, հասկանալի է, որ գնային որոշակի սահմանափակում կա, որոնք բոլորն էլ ունեն՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիները սոցիալական վիճակից կախված, բայց նախընտրելի է, որ մենք գումարը տանք մարդկանց և իրենք որոշեն իրենց առաջնային կարիքները և հոգան, մենք չորոշենք իրենց բաճկո՞ն է պետք, թե՞ կոշիկ: Եվ սա կարևոր է ոչ միայն զուտ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների արժանապատվության առումով, սա քաղաքական հայեցակարգային և նույնիսկ քաղաքակրթական մոտեցում է: Եվ նաև այս մոտեցումն է պատճառը, որ մենք իսկապես դեռևս գոնե այս պահի դրությամբ բավականին հաջողությամբ կարողանում ենք կառավարել այս հումանիտար իրավիճակը»,-ասել է վարչապետը:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...