Վիրաբույժը զգուշացրել է քթի ոչ վիրահատական միջամտության վտանգների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Վիրաբույժը զգուշացրել է քթի ոչ վիրահատական միջամտության վտանգների մասին

09:46 04.11.2023

Քթի ոչ վիրահատական ուղղման համար օգտագործվում են ֆիլերներ, սակայն նման միջամտության արդյունքը կարող է հիասթափեցնող լինել, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը։ Նա նախազգուշացրել է ոչ վիրահատական պլաստիկ միջամտության վտանգների մասին՝ Lenta.ru-ի հետ զրույցում։

Ոչ վիրահատական ռինոպլաստիկան քթի ձևի շտկում է՝ հիալուրոնաթթվի հիման վրա գելանման կառուցվածքով ֆիլլերի միջոցով, պարզաբանել է պլաստիկ վիրաբույժը։ Այն գրավում է խոնավությունը՝ դրանով իսկ մեծացնելով ներարկման վայրի շրջակայքը: Վերջին տարիներին պրոցեդուրան շատ տարածված է դարձել, նշել է Հայրապետյանը։

«Այս միջոցների օգնությամբ կոսմետոլոգները շտկում են անատոմիական առանձնահատկությունները։ Օրինակ, եթե հիվանդը ցանկանում է ազատվել քթի միջնապատի կորությունից, դեղը ներարկվում է դրանից վեր։ Այսպես է ձևավորվում քթի ուղիղ գիծ»,-ասել է նա։

Սակայն այս մեթոդում ծուղակ կա, զգուշացրել է Lenta.ru-ի զրուցակիցը։ Ի տարբերություն վիրաբուժական ռինոպլաստիկայի, երբ քթի միջնապատի կորությունն ամբողջությամբ վերացվում է, ֆիլերների միջոցով խնդիրը կարելի է քողարկել միայն քիթը մեծացնելով, պարզաբանել է փորձագետը։ Նա վստահեցրել է, որ այս արդյունքը հաճախ հիասթափեցնում է հիվանդներին, քանի որ միջնապատի կորությունը չի երևում, բայց ընդհանուր առմամբ քիթը մեծանում է։

Խոսելով բարդությունների մասին՝ Հայրապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կոսմետոլոգը պետք է փորձ ունենա՝ առանց արյան անոթներին և նյարդային վերջավորություններին դիպչելու ճիշտ ներարկելու համար։
«Չկա երաշխիք, որ դեղը չի խանգարի քթի հատվածում արյան շրջանառությանը: Փոքր անոթների արգելափակումը առնվազն ծանր սթրես կբերի, իսկ խոշոր անոթների խցանումը հղի է հետևանքներով, այդ թվում՝ հյուսվածքների նեկրոզով: Եթե գելը մտնում է անոթ, ապա հետևանքները կարող են լինել նաև աղետալի, նույնիսկ կուրություն»,- եզրափակել է Հայրապետյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

21:34 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

21:01 09.05.2025

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

20:16 09.05.2025

ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...

SHANTNEWS

20:00 09.05.2025

SHANTNEWS

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

19:53 09.05.2025

«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...

BACK_TO_TOP