18:32 20.03.2018
ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է ձևավորել պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ, որը կառաջարկի պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ։
«Դա կարվի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կարճաժամկետ հեռանկարում նախնական ծավալով, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ ամբողջ ծավալով իրականացման միջոցով»,– նշվում է ծրագրում։
Նախատեսվում է նաև բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ նրանց կամավորության ավելի լայն հնարավորություններ ընձեռելու միջոցով։ Սկզբում հնարավորութունները կընդլայնվեն նյութատեխնիկական ապահովման, ապա նաև մյուս ոլորտներում։
Հիշեցնենք, որ կանանց պայմանագրային (սեփական ցանկությամբ) ծառայության անցնելու հնարավորության ընդլայնման մասին իր նշանակումից հետո ԱԺ-ում ունեցած առաջին իսկ ելույթի ժամանակ հայտարարել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի զինված ուժերում, հենց մարտական ստորաբաժանումներում նույնպես ծառայում են նաև կանայք։ Մի քանի տարի է, ինչ նրանք ընդունվում են նաև ռազմական համալսարաններ, իսկ առաջին շրջանավարտներն արդեն զորքերում են ու սպայական ծառայություն են անցկացնում մինչև իսկ զրահատեխնիկայի անձնակազմի հրամանատարի պաշտոնում։
latest weekly Armenia MoD program included a segment on Lt Nune Asatryan, first female Shturm-S anti-tank unit cmdr in Armenian military.. pic.twitter.com/3A6gNGUv1R
— Emil Sanamyan (@emil_sanamyan) June 7, 2017
Սակայն հիմնականում կանանց հայկական բանակում վստահում են հատուկ զորքերի ծառայությունը․ առավել մեծ թվով կանայք կազմում են կապի զորքերում։ Սակայն քիչ չեն նաև մարտական խնդիրներ կատարողները։ Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանցից մեկը՝ հատուկ նշանակության ստորաբաժանման դիպուկահարը, մարտական խնդրի կատարման համար ստացավ «Արիության մեդալ»։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...