Գիտնականները նմանություններ են հայտնաբերել մարդկանց և շիմպանզեների միջև ռազմական մարտավարության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Գիտնականները նմանություններ են հայտնաբերել մարդկանց և շիմպանզեների միջև ռազմական մարտավարության ոլորտում

09:52 03.11.2023

Շիմպանզեները, ինչպես մարդիկ, օգտագործում են լանդշաֆտային բարձունքները տարածքային հակամարտություններում տակտիկական առավելություն ստանալու համար, ասվում է PLOS Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Կոտ դ’Իվուարի Taï ազգային պարկում իրականացվել է շիմպանզեների երկու հարեւան խմբերի վարքագծի ուսումնասիրություն։ Ինչպես նշում են գիտնականները, ռազմավարական մարտը համարվում է մարդկային ճանաչողության էվոլյուցիայի գործոններից մեկը։ Այդպիսի մարտավարություն է տարածքային հակամարտությունների ժամանակ բարձունքների օգտագործումը։

Այս տեխնիկան մարդկության պատմության ամենահին ռազմական մարտավարություններից մեկն է: Մինչ այժմ համարվում էր, որ այս մարտավարությունը հատուկ է միայն մարդկանց: Գիտնականները հետևել են, թե ինչպես են շիմպանզեները շարժվում իրենց վերահսկած տարածքներով, ինչպես նաև այն տարածքներով, որտեղ նրանց միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Նրանք պարզել են, որ շիմպանզեները երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ բարձրանում են բարձր կետեր, երբ շարժվում են դեպի մրցակից խմբի սահմանները, քան իրենց տարածքի խորքերը ճանապարհորդելու ժամանակ:

«Շիմպանզեները բարձրանում են բլուրը, կանգ առնում այնտեղ և, իրենց հավաքած տեղեկատվության հիման վրա, կա՛մ առաջ են շարժվում, կա՛մ նահանջում: Բարձրությունը թույլ է տալիս նրանց տեղեկություններ ստանալ իրենց հարևանների մասին, հատկապես, թե քանիսն են այնտեղ և որքան հեռու են նրանք», –  The Guardian-ին ասել է Քեմբրիջի համալսարանի պրիմատոլոգ և հետազոտության գլխավոր հեղինակ Սիլվեն Լեմուինը:

Լինելով ավելի բարձր լանջերին՝ շիմպանզեներն իրենց հանգիստ են պահում՝ չփորձելով այլ գործողություններ կատարել: Այս փաստը ցույց է տալիս, որ շիմպանզեները գտնվել են բարձունքներում՝ միայն իրենց տարածք տեղափոխվելուց առաջ այլ մրցակից խմբերի գտնվելու վայրը պարզելու համար:

Սա հաստատում է այն գաղափարը, որ շիմպանզեների խմբերի կողմից բարձունքների օգտագործումն օգնում է նրանց տեղեկություններ հավաքել մրցակիցների մասին և կատարել համապատասխան մարտավարական մանևրներ, ասվում է հետազոտության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

17:11 01.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

17:00 01.05.2025

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

16:53 01.05.2025

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

16:35 01.05.2025

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

16:27 01.05.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...

BACK_TO_TOP