Ֆինանսների նախարարը կարևորել է ԵՏՄ անդամ երկրների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Ֆինանսների նախարարը կարևորել է ԵՏՄ անդամ երկրների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները

14:45 03.11.2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի:

Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը:

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 15.08.2025

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

17:38 15.08.2025

Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...

Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-ից

17:30 15.08.2025

Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-ից

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

BACK_TO_TOP