23:31 03.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Deutsche Welle-ի լրագրողը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հարց է տվել․
«Պարո՛ն նախարար, ձեր հարաբերությունները վատացել են Ռուսաստանի հետ, և կան շատ ոչ բարեկամ երկրներ ձեր հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Դուք ճնշված եք համարում Հայաստանի իրավիճակն այսօր, արդյո՞ք ցանկանում եք, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն ձեզ»:
Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է․
«Դեռևս շաբաթներ առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և դրա հետևանքով նաև 100 հազարից ավել փախստականների բռնի տեղահանությանը, ըստ էության, իրենց կյանքը փրկելու համար տեղի ունեցած տեղահանությանը դեպի Հայաստանի Հանրապետություն:
Այս տարիներին՝ վերջին 3 տարիների ընթացքում, մենք տեսել ենք մի քանի դեպքեր, որոնցից առավել խոշորները կարող եմ հիշել. նախորդ տարի սեպտեմբերի 13-ին, դրանից առաջ 2021 թվականի մայիսին և այլ դեպքեր ևս, երբ տեղի են ունեցել ներխուժումներ ՀՀ սուվերեն տարածք:
Եվ այսօր էլ, ցավոք սրտի, մենք դեռ ունենք լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների շրջանում, Ադրբեջանի կողմից մասնավորապես, դեռ կան հավակնություններ այս կամ այն կերպ տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, կամ որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին: Այնպես որ այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան:
Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահման, թեև կարգավորման գործընթաց է գնում նույն Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ: Երբեմն թվում է, որ մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս: Ես սա ասում եմ նաև, որ մենք մի քանի առումներով և´ քաղաքականապես, և´ անվտանգային առումով. մենք տեսանք, որ այն անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանն, իրականում արդյունավետ դուրս չեկան:
Քաղաքական երկխոսության առումով, անվտանգային առումով և տնտեսական փոխկապակցվածության առումով, այդ թվում նաև՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և ընդհանրապես արժեքների առումով, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ, անդամ երկրների հետ, Գերմանիայի հետ: Եվ պետք է նկատել, որ մենք նաև սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ Եվրոպական երկրների կողմից, Եվրոպական միության կողմից: Եվ ինչպես կարող եք տեսնել դրա հավաստիքը հենց այս այցն է, այս երկխոսությունը. մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ:»
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...