Փարիզում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Փարիզում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը

22:43 09.11.2023

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

14:18 14.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP