Դեսպանության նոր շենքի բացումը ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն է․ Միրզոյանը՝ Լոնդոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Դեսպանության նոր շենքի բացումը ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն է․ Միրզոյանը՝ Լոնդոնում

15:33 14.11.2023

Նոյմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի:

Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։

Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք այստեղ ենք երկու կարևոր առիթներով։

Առաջին հերթին նշելու Լոնդոնի սրտում գտնվող Հայաստանի նոր դեսպանության բացումը: Մեզ համար այս շինությունը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորագույն հանգրվանը և ի ցույց է դնում այն նշանակությունը, որը մենք տալիս ենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման վրա հիմնված մեր հարաբերությունների խորացմանը:

Այս տարի Հայաստանն ու Մեծ Բրիտանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, սակայն մեր կապերը դարերի պատմություն ունեն։ Այս լուրջ հիմքերի վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում:

Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։

Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում:

Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, և այդ ճանապարհի կարևոր շրջադարձը սկսվում է այստեղ և այսօր։ Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով։ Այս համաձայնագիրը մեզ ամուր իրավական հիմք կընձեռի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:

Հարգելի հյուրեր,

Հայաստանը հպարտանում է այն զգալի առաջընթացով, որը մենք ձեռք ենք բերել ժամանակակից, ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող, բաց և կենսունակ հասարակություն կառուցելու գործում: Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Միացյալ Թագավորության շարունակական ներդրումն այս ջանքերում, և այսօր Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին են՝ որպես ժողովրդավարությամբ հպարտացող երկրներ։

Չնայած այն հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, որ Հայաստանն առերեսվում է, ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատապես հանձնառու ենք մեր ժողովրդավարական ձգտումներին: Մենք շարունակում ենք կենտրոնանալ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման հնարավորությունների վրա: Այս համատեքստում Հայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային էությունը հաղորդակցությունների զարգացումն է ճանապարհների, խողովակաշարերի, մալուխների և հոսանքագծերի վերանորոգման, կառուցման և գործարկման միջոցով: Այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում:

Հարգեի հյուրեր,

Վստահ եմ, որ միասին կարող ենք նպաստել խաղաղությունը և արդարությունն արժևորող գլոբալ հանրությանը՝ հիմնված աճող մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համերաշխության վրա:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին այսօր այստեղ գտնվելու համար»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

BACK_TO_TOP