17:46 17.11.2023
ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Հաջորդը՝ հիմա. համախմբվել, ուսանել, հզորանալ» խորագրով համաժողովը։ Այն կայացել է ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Արմենիա» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համաժողովին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության՝ մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։
Համաժողովի մասնակիցներին առցանց ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը.
«Ողջունում եմ համաժողովի ներկաներին և մեր գործընկերներին այս կարևոր նախագծի առիթով։ Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է մինչև 2026 թ․ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, որոնք էապես կխթանեն բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը։ Կարևորում եմ մեր համագործակցությունը «ՖաբԼաբ Արմենիա» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ, որը գալիս է լրացնելու ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր ավագ դպրոցները վերափոխվելու և դառնալու են ռեսուրս կենտրոններ»։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց հանդիպելու ենք մենթոր դպրոցների հետ և արձանագրելու դրական արդյունք, որի հիման վրա էլ նախանշելու ենք մեր հետագա քայլերը»։
«Հաջորդը՝ հիմա. համախմբվել, ուսանել, հզորանալ» համաժողովով մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սերտ համագործակցությունը «ՖաբԼաբ Արմենիայի» և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ։
«Լաբսթերը» վիրտուալ լաբորատորիաների դանիական ընկերություն է, որն առաջարկում է վիրտուալ լաբորատոր սիմուլյացիաներ՝ հիմնված մաթեմատիկական ալգորիթմների վրա: «Լաբսթերի» 100+ վիրտուալ լաբորատորիաների կատալոգը ներառում է կենսաբանության և քիմիայի վերաբերյալ տարբեր թեմաներ:
«Լաբսթերը» ստեղծում է վիրտուալ լաբորատորիաներ, որոնք նմանակում են իրական փորձերը՝ թույլ տալով սովորողներին կատարել փորձարկումներ և կիրառել գիտափորձերը թվային միջավայրում: Այս լաբորատորիաները նախատեսված են գործնական փորձեր կատարելու համար, որը հանդես է գալիս՝ ի լրումն ավանդական լաբորատոր աշխատանքի։ Այն ապահովում է մատչելիություն և ճկունություն, առարկաների բազմազան շրջանակ, հարմարվողական ուսուցում, համագործակցություն այլ ուսումնական հաստատությունների հետ և այլն։ ՖաբԼաբերը միավորում են ակադեմիական ծրագրերն ու գործնական փորձը իրական լաբորատորիայում և առցանց՝ վիրտուալ լաբորատորիաների, դասավանդման և ուսուցման կիրառումը:
Առաջիկայում նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Արմենիայի» և դանիական «Լաբսթեր» ընկերության միջև՝ ՀՀ-ում նոր հիբրիդային ուսումնական միջավայր ստեղծելու նպատակով:
Համագործակցության շրջանակում 2023-2024թթ․ ուստարվա համար նախատեսվում է վերապատրաստել 38 մենթոր դպրոցների՝ ամբողջական կատալոգով և անսահմանափակ թվով աշակերտներով. ուսուցումը կկազմակերպվի ամբողջ տարվա ընթացքում։
Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի համար։
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...