11:06 18.11.2023
Մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
«Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից, հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ ազգային սեր ու հպարտություն է Խաչատրյանի հոբելյանական տարում նրա անունը կրող փառատոնի ընթացքում կատարել հայ մեծ կոմպոզիտորի Կոնցերտ- ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ «Արամ Խաչատրյանն ամենահեղինակավոր հայ կամպոզիտորներից է, ում ճանաչում է ամբողջ աշխարհը։
Նրա ստեղծագործությունների շնորհիվ աշխարհը ճանաչում է նաև Հայաստանը, հայկական արվեստը։ Իհարկե, մենք միշտ պետք է գնահատենք այդպիսի հանճարների, մեծ հայերի վաստակն ու տոնենք նրանց ծննդյան տարեդարձերը»,- ասում է Նարեկ Հախնազարյանը։ Արամ Խաչատրյանը նաև թավջութակահար էր, Նարեկ Հախնազարյանը նկատում է, որ թավջութակի համար գրված նրա ստեղծագործություններում զգացվում է հեղինակի շփումը լեգենդար թավջութակահարների հետ։ Կոնցերտ- ռապսոդիան՝ գրված թավջութակի համար, նվիրված է Ռոստրոպովիչին, որն էր առաջին անգամ կատարել է այդ ստեղծագործությունը։ Թավջութակահարը նշում է, որ խաչատրյանական այս ստեղծագործությունում ինքը զգում է նաև Ռոստրոպովիչի շունչը։ Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը հաճախ է կատարում Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան արտասահմանյան բեմերում՝ ավելացնելով, որ այն միշտ ջերմ է ընդունվում ունկնդրի կողմից։ Նարեկ Հախնազարյանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվ ըստ նրա՝ տարիների այդ գործակցությունն ավելի սերտացնում է մենակատարին ու նվագախմբին. միմյանց շատ հեշտությամբ են հասկանում, փոխլրացնում, և ամեն անգամ ավելի ու ավելի հաճելի ու կոմֆորտ է դառնում ստեղծագործելը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։ Մինչև դեկտեմբերի 16-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և հայտնի մենակատարների կատարմամբ»։
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...