15:42 28.11.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով էներգետիկան արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության հիմքն է:
ԱԺ փոխնախագահը, խոսելով 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրի առաջնահերթություններից, նշել է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը:
«Մինչեւ 2040 թվականն էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականն էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային եւ ոչ խտրական, ներառական ու դիվերսիֆիկացված էներգետիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր եւ էներգախնայող, թվայնացված եւ ինովացիոն, գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի եւ թափանցիկ, հասանելի եւ արդարացի բոլորի համար սկզբունքների վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ ռազմավարության շրջանակում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է մատակարարին ինքնուրույն ընտրելու, պայմանագիր կնքելու եւ առեւտուր անելու հնարավորություն:
ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ սա էներգետիկայի շուկայի ազատականացման կարեւոր բարեփոխում է: Ստեղծվել են նոր հնարավորություններ ներդրողների եւ էլեկտրաէներգիա արտադրողների համար. այժմ շուկան ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել եւ ներկրել Հայաստանից:
Հակոբ Արշակյանը նշել է, որ պետական մեկ այլ ծրագրով էլ հնարավոր է արտոնյալ պայմաններով (0-5 տոկոսով վարկեր ստանալ բանկերից) տեղադրել մինչեւ 10 մլն դրամ արժողությամբ անհատական արեւային համակարգեր: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է հատկապես սահմանամերձ համայնքներում քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը:
Աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահը նշել է. «Ինքնավար էլեկտրաարտադրողների, տնային տնտեսությունների, արեւային պանելների միջոցով էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնելու վերաբերյալ բարեփոխումների արդյունքում եթե 2018 թվականին 784 համակարգ ունեինք, ապա այժմ 10.000-ից ավելի ինքնավար արտադրողներ կան: Դա, իհարկե, տպավորիչ ցուցանիշ է, բայց պետք է այս ուղղությամբ եւս աշխատել»:
ԱԺ փոխխոսնակի խոսքով Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի կայուն զարգացման գրավականը վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ եւ պատասխանատու օգտագործումն է, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների եւ ձեւերի տարատեսակումը, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը: Սրան են ուղղված բոլոր քայլերը, ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը, ներդրողների հետ տարվող աշխատանքները: Հակոբ Արշակյանի համոզմամբ ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը: «Կայուն էներգետիկան տնտեսության զարգացման կարեւորագույն գրավականներից է` ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը»,- փաստել է Հակոբ Արշակյանը եւ հաջողություն մաղթել միջոցառման մասնակիցներին:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Երեւանում, Ծաղկաձորում, Գյումրիում եւ Դիլիջանում հինգ օրերի ընթացքում կքննարկվեն ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման միտումները, ոլորտային բարեփոխումներն ու իրականացվող քաղաքականությունը, ստեղծված իրավական ու տնտեսական միջավայրը, համայնքների կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր, ինստիտուցիոնալ բարեփոխումները, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները եւ ոլորտային այլ հարցեր:
18:10 16.05.2025
Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...
18:05 16.05.2025
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...
17:55 16.05.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպումՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական […] ...
17:50 16.05.2025
Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա ԱնդրեասյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […] ...
17:46 16.05.2025
«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […] ...