Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.81 oC

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:20 29.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Հովո» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.15-ին, Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Եռաբլուր պանթեոնի մոտ իրար են բախվել «Հունդաի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 47-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 27-ին, ժամը 23.50-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «Նիսան» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ներից մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.20-ին, Արարատի մարզի Նորաշեն գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 7-րդ փողոցում «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 7-րդ փողոցում տներից մեկի պարսպին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2170»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 22.40-ին, Աբովյան-Ջրաբեր ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ»-ին, իսկ «ԲՄՎ»-ն բախվել է կայանված «Ֆորդին». «ՎԱԶ-2106»-ի 40-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշին» ամբողջովին այրվել է:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում

18:58 16.05.2025

Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում

2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

18:52 16.05.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ ...

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

18:47 16.05.2025

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

18:42 16.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

18:36 16.05.2025

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

18:30 16.05.2025

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...

BACK_TO_TOP