12:13 03.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։
«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն ժամանակ Սերժին չէիր ասում՝ արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:
Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:
Այո՛, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո՛, հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:
Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ , որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:
Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի , իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանոնովին, Սերժ Սարգսյանին , բոլորիդ ով կա այդ արհեստավարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:
Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած` դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
22:58 06.08.2025
Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրում Վաշինգտոնում չի լինելուՎաշինգտոնում սպասվող Հայաստանի վարչապետի պաշտոնական հանդիպումների մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը. արդյո՞ք հանդիպումների օրակարգը հրապարակված է: «Այո՛, Դոնալդ Թրամփի այդ օրվա օրակարգը հայտնի է և հաստատվում է տեղեկությունն այն մասին, որ Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում չի լինելու: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, այստեղ հակասական ինֆորմացիա կա. Ալեքս Ռաուֆօղլուն, ում միջոցով Պետդեպարտամենտը ի սկզբանե […] ...
22:47 06.08.2025
Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ ԳալագերինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...
22:38 06.08.2025
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն ենԱնտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...
22:24 06.08.2025
Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...