«Ինտերը» ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին. ՉԼ մյուս արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

«Ինտերը» ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին. ՉԼ մյուս արդյունքները

13:04 30.11.2023

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում կայացան 5-րդ տուրի վերջին հանդիպումները։

A խմբում «Բավարիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայում 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Գալաթասարայի» հետ։ Վերջին տուրից առաջ «Բավարիան» 13 միավորով առաջատարն է։ «Կոպենհագենը» և «Գալաթասարայը» ունեն 5-ական միավոր, իսկ ՄՅՈւ-ն 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

B խմբում «Արսենալը» Լոնդոնում 6 անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Լանսի» դարպասը։ Խմբի մյուս խաղում ՊՍՎ-ն մրցակցի դաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Սևիլիայի» նկատմամբ։ «Արսենալը» 12 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է 8 միավոր վաստակած ՊՍՎ-ն։

C խմբում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ։ «Բրագան» Պորտուգալիայում 1-1 հաշվով ավարտեց խաղը «Ունիոն Բեռլինի» հետ։ «Ռեալը» 15 միավորով առաջին տեղում է։ 7 միավոր վաստակած «Նապոլին» զբաղեցնում է երկրորդ տեղը։

D խմբում «Ինտերը» Պորտուգալիայում 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ։ Առաջին կեսում տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ժոաու Մարիուն։ Ինձագիի թիմը երկրորդ կեսում պատասխանեց երեք գոլով։ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։ Խմբի մյուս խաղում «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայում 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց ավստրիական «Զալցբուրգի» հետ։ «Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը» 11 միավորով խմբի առաջատարներն են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

18:24 24.05.2025

Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբ

Կորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

18:12 24.05.2025

Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանները

Գերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...

SHANTNEWS

18:00 24.05.2025

SHANTNEWS

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

17:50 24.05.2025

NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

17:40 24.05.2025

UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմ

UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

17:22 24.05.2025

Հնդկաստանը հույս ունի Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում

Հնդկաստանը կողմ է իրական խաղաղության հաստատմանը և հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է հնդիկ խորհրդարանական Կանիմոժի Կարունանիդին, որը գլխավորում է երկրի օրենսդիր մարմնի Մոսկվա ժամանած պատվիրակությունը։ «Մենք պատվիրակություններ ենք ուղարկում տարբեր երկրներ՝ մեր դիրքորոշումը պարզաբանելու, կեղծ քարոզչության տարածումը կանխելու և հստակ ու բարձր ուղերձ հղելու համար. Հնդկաստանը […] ...

BACK_TO_TOP