13:10 30.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 249 457,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում՝
51 միլիոն 427,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների համար/Վահան, Այգուտ/,
14 միլիոն 689,8 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ռոմանի փողոցի ասֆալտապատման և կահավորման համար։
20 միլիոն 096,9 հազար դրամ՝ Գավառ համայնքում եւ Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն գյուղերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար/ Գավառ բն․ Արծվաքար թաղամաս, Գեղարքունիք, Լանջաղբյուր/,
153 միլիոն 252,0 հազար դրամ՝ Գավառ քաղաքում և Նորատուս գյուղում ասֆատապատման աշխատանքների իրականացման համար,
24 միլիոն 259,2 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման, 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների /Տոռնադո հուշարձան, Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման / համար,
156 միլիոն 821,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման» համար /ք․ Մարտունի, Գեղհովիտ, Լեռնակերտ/։
114 միլիոն 844,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման» համար /Զոլաքար,Ձորագյուղ /,
102 միլիոն 368,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման» համար /Արծվանիստ, Ծովինար/։
44 միլիոն 045,7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 6 հատ բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգման` Խ Ստեփանյան 5, Խ Ստեփանյան 7, Երիտասարդության 3,Երիտասարդության 12 , Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների ½ համար: /Խ․ Ստեփանյան 5 և 7, Երիտասարդության 3 և 12, /,
72 միլիոն 479,0 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման կամ վերակառուցման համար /Շատջրեք/։
41 միլիոն 515,4 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի 4 հատ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար /Խ. Ստեփանյան 3, Երիտասարդության 6, Սեսմանուկյան 1 և Սեսմանուկյան 1ն րբ 14 շենքեր/։
258 միլիոն 021,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատմար, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրիջի կառուցման համար/Կարապետյան, Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Գեղհովիտ բն․, Զոլաքար, Ն․ Գետաշեն,Լիճք, Վարդաձոր, Երանոս /,
170 միլիոն 640,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցում սալարկմամբ» ծրագրերի իրականացման համար,
1 միլիոն 240,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար,
23 միլիոն 756,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երևանյան 36, 42, 43 և 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման համար /Երևանյան 36, 42/ ։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...