Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են. ՀՀ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են. ՀՀ ԱՆ

15:01 03.09.2018

Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց` պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որևէ դեղագործական ընկերության կողմից: Մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ  որակյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել են առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայաստանյան հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող անձանց տրամադրվող դեղերի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան, ինչի մասին որոշ կարծիքներ են հնչում:

Առողջապահության նախարարության պատասխանում ասվում է. «Ի պատասխան դիտարկումների, թե հոգեկան խնդիրներ ունեցողներին 1 տարի առաջ անվճար տրամադրվող «Զիպրեքսան» դեղամիջոցն առավել արդյունավետ էր, քան ներկայումս դրա փոխարեն տրամադրվող տեղական արտադրության «Օլանզապինը», ԱՆ-ն հայտարարում է` օլանզապին ազդող նյութ պարունակող բոլոր դեղերը համարժեք են: «Զիպրեքսան» օլանզապին նյութը պարունակող օրիգինալ դեղն է: Մյուսները, որոնք պարունակում են նույն ազդող նյութը, ջեներիկ դեղեր են և գրանցված են ՀՀ-ում: Շեշտենք նաև, որ մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ և որակյալ: ՀՀ կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» 23.11.2006թ. N 1717-Ն որոշման համաձայն` հոգեկան հիվանդությունների առկայության դեպքում դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան բժշկական հաստատությունների միջոցով: Ներկայումս հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որևէ դեղագործական ընկերության կողմից: Միաժամանակ շեշտենք նաև, որ հանրային առողջությանն առնչվող հարցերն առանց մասնագիտական հիմնավորումների ներկայացնելն ու անհարկի շահարկելն անթույլատրելի է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

BACK_TO_TOP