21:45 09.12.2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն ու ուղիներ փնտրել դրանց կանխարգելման համար։ Հատկանշական է, որ «ցեղասպանություն» եզրի և բուն երևույթի բնութագրման հարցում նախադեպային է եղել նաև դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։
1948 թ․ նման փաստաթղթի ընդունումը կարելի էր քաղաքակրթական և մարդասիրական զարգացման նոր աստիճան համարել, եթե իրապես հնարավոր լիներ կանխել վերջին 75 տարիների ընթացքում և մասնավորապես՝ այսօր աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող և անպատիժ մնացող ցեղասպանական գործողությունները։
Հայ ժողովուրդը, թերևս, եզակի տեղ է զբաղեցնում երբևէ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների շարքում, քանի որ քանիցս ենթարկվել է ցեղասպանական ամենատարբեր գործողությունների իր իսկ հայրենիքում կամ նախնական բնակության արեալում։ Սակայն եթե որևէ կերպ հնարավոր է բացատրել ցեղասպանությունները XX դարում, երբ գոյություն չեն ունեցել որևէ միջազգային իրավարար մեխանիզմներ, ապա անպատկերացնելի է նման ակտերի կրկնությունն այսօր։
Վերջին հարյուրամյակի ընթացքում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, արդեն նաև Լեռնային Ղարաբաղի հայությունը առնվազն երիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի գործողությունների, որոնք աներկբայորեն կարելի է համարել ցեղասպանություն։ Անհնար է այլ կերպ մեկնաբանել 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ի Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, անհնար է այլ գնահատական տալ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, երբ հայությունը թիրախավորվում էր ազգային և կրոնական խտրական քաղաքականության հենքով, ինչն անհնար դարձրեց պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում հայկական գոյության շարունակականությունը։ Այս համակարգային անպատժելիությունն էլ ավելի ոգևորեց այն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և ուծացման հարցում աներևակայելի հաջողությունների հասած Բաքվի բռնապետական վարչակարգին, որը չխորշեց հումանիտար աղետի միտումնավոր հարուցմամբ 10 ամիս շարունակ սովամահության եզրին հասցնել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերին, դիմել անհամաչափ ռազմական գործողությունների ու վախի սպառնալիքով ու նվաստացմամբ բնիկ հայությանը դրդել բռնագաղթի։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես բռնի տեղահանված հայության իրավունքների համար պայքարի հանձնառու, դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված համակարգային հանցանքներին։ Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին, որը ցեղասպանածին գործոն է։ Մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ծայրահեղ ազգայնական քաղաքականության հետևանքով ադրբեջանական հասարակությունը վերածվել է էթնոֆոբ զանգվածի՝ զուրկ մարդասիրության ու ճշմարտասիրության բոլոր հատկանիշներից։ Այս է վկայում քնած հայ սպային կացնահարողի հերոսացումը, այս է վկայում Ջուղայի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այս են վկայում այն անթիվ ցեղասպանական գործողությունները, որոնց ենթարկվել է հայությունը 1988-1992 թթ․ պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, ապա՝ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։
Մենք վստահ ենք, որ մարդկության պատմությունը նման զազրելի գործողություններից ապագայում զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի 75 տարի առաջ ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան գործի անվերապահորեն, այլապես մարդասիրական բոլոր կոչերն ի չիք են՝ առանց պատժի ու պատասխանատվության համապատասխան մեխանիզմների»։
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին16:30 02.07.2025
Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...