Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոլորտում նկատվում է առաջընթաց, ինչը հաստատում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները։

Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (CPT) 6-րդ այցի նախնական զեկույցում արձանագրել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է՝ 2019 թվականին կատարված պարբերական այցերի արդյունքների համեմատ։

Արմեն Մկրտչյանը կարևորել է, որ զեկույցում դրական է գնահատվել «ոչ պաշտոնական զրույցների» պրակտիկայի վերացումը և այն հանգամանքը, որ ՁՊՎ տեղափոխվելուց հետո ձերբակալված անձինք բժշկական զննման են ենթարկվում և առկայության դեպքում վնասվածքներն ամբողջությամբ փաստագրվում են։

Փոխնախարարը, անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերի պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ ուսումնասիրությունների հիման վրա 33 ՁՊՎ-ներից 9-ի գործունեությունը դադարեցվել է, իսկ 24-ում նախատեսվում են հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ՝ դրանք օրենսդրական պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։

Ընդգծվել է նաև, որ ձեռք է բերվել արդիական 34 տրանսպորտային միջոց՝ ապահովելով նաև հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի հնարավորությունը։

Փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայացվածը ոլորտին վերաբերող ինստիտուցիոնալ բարեփոխումների միայն մի մասն է, և ՆԳ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ոլորտի բարեփոխումները՝ սահմանելով մարդու իրավունքների պաշտպանության նոր՝ առավել բարձր նշաձող։

Անդրադառնալով Ստամբուլի արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովմանը՝ Արմեն Մկրտչյանը փաստել է, որ ՆԳ նախարարության կողմից ձեռնարկվում են գործնական քայլեր՝ ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգումների պատշաճ փաստագրման և արդյունավետ քննության նպատակով։

«Այս շրջանակում լրամշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է խոշտանգման և վատ վերաբերմունքի նշանների փաստագրման մեխանիզմը»,- նշել է Արմեն Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ ՆԳ նախարությունն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ կազմակերպել են միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ, որոնք ուղղված են նախարարության աշխատակիցների, ոստիկանության ծառայողների, ինչպես նաև շտապօգնության անձնակազմի կարողությունների զարգացմանը։

Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝ նվիրված խոշտանգման զոհերի աջակցության գործող մեխանիզմներին։

Միջոցառումն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

20:45 01.07.2025

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:35 01.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

20:25 01.07.2025

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

BACK_TO_TOP