Թվայնացվել է քաղաքացիական դատարանը. մարդիկ կխնայեն իրենց ժամանակը, պետությունը` տարեկան առնվազն կես միլիարդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

Թվայնացվել է քաղաքացիական դատարանը. մարդիկ կխնայեն իրենց ժամանակը, պետությունը` տարեկան առնվազն կես միլիարդ դրամ

10:20 12.12.2023

ԲԴԽ-ից հայտնում են, որ ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։

«Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։
Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաև դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ։

Ի դեպ՝ ոչ միայն մշակվել է այս համակարգի ծրագրային ապահովումը, այլև արդեն իսկ դատարաններում լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը, քաղաքացիական մասնագիտացման դատավորներն անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ:
Առաջիկա օրերին սպասվող օրենսդրական հրատապ փոփոխությունների ընդունման դեպքում, արդեն 2024 թվականի հունվարից քաղաքացիական դատարանները կաշխատեն նոր համակարգով։

Երկար տարիներ քննարկված, սպասված և վերջապես իրագործված այս մեծագույն հաջողության համար երախտապարտ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 02.07.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

BACK_TO_TOP