20:07 12.12.2023
Հոկտեմբերի 28-ին Պարեկային ծառայությունը սկսեց գործել Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների ու նախապատրաստական աշխատանքների շնորհիվ պարեկային ծառայություն իրականացվում է արդեն հանրապետության ողջ տարածքում։
Մեկնարկից օրեր անց՝ նոյեմբերի 10-ից, ՀՀ ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ ու ոստիկանության պետի հրամանով՝ Պարեկային ծառայությունը հանրապետության մարզերում անցել է ուժեղացված ծառայության։ Եվ արդյունքները սպասել չտվեցին:
Այսպես՝ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը մարզերում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 529 պատահար։ Նախորդ ամսվա համեմատ՝ պատահարները նվազել են 291 դեպքով։ 250 դեպքով նվազել են նյութական վնասով, 31-ով՝ մարմնական վնասվածքի և 10 դեպքով՝ մահվան ելքով պատահարները։ Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը. զոհերը՝ 13-ով, իսկ մարմնական վնասվածքներ ստացած անձինք՝ 53-ով։
Ուժեղացված ծառայությանը զուգահեռ կատարված վերլուծությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի հատվածով փողոցներ հատելը, վարորդի կողմից ոչ թույլատրելի հատվածով վազանց կատարելը, մեքենայի կառավարումը կորցնելը, ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկելի գոտի անցնելը և արագության գերազանցումը։
Մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել վարորդների կողմից արագության գերազանցումը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ճանապարհների լուսավորված չլինելը և ոչ սահմանված վայրով վազանց կատարելը։
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, բայց ցանկալի արդյունքի հասնել միայն վարչարարությամբ, անհնար է, ուստի Ներքին գործերի նախարարությունը դիմում է երթևեկության մասնակիցներին՝ ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, փոխադարձ հարգանք դրսևորել իրար նկատմամբ, խստագույնս հետևել երթևեկության անվտանգության ապահովմանն ու վերահսկողության բոլոր պահանջներին։
Հիշեք, որ առաջին հայացքից աննշան թվացող խախտումը կարող է կյանք արժենալ երթևեկության մասնակցի համար և ողբերգություն դառնալ նրա հարազատների համար։
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...
15:21 02.07.2025
Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացելԻսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...