12:44 22.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զարմացել է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը անակնկալ հայտարարել է, որ սպասում է առաջիկայում իրենց համատեղ հանդիպմանը: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Թերթը հայտնում է, որ Սպիտակ տան աշխատակիցների համար Թրամփի հայտարարությունը չափազանց անսպասելի էր, քանի որ մինչ այդ հեռախոսազրույցը հանդիպման մասին խոսք անգամ չի եղել:
Նշվում է նաև, որ այդ հանդիպումը առաջիկա ամիսների ընթացքում հաստատ չի լինի և ամենահավանական տարբերակը նոյեմբերին կլինի՝ Մեծ քսանյակի հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Արգենտինայում:
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել մարտի 20-ին: Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարները խոսել են իրենց երկրների միջև համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին: Նրանք նաև քննարկել են սիրիական կոնֆլիկտը և ուկրաինական ներքին ճգնաժամը:
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև երկրից դուրս, քանի որ մինչև այդ աղբյուրները հայտնում են, որ Թրամփին հստակ հրահանգ է տրված եղել «Չշնորհավորել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»: Սակայն Թրամփը բացարձակ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին և զանգահարել է Վլադիմիր Պուտինին:
Դոնալդ Թրամփի այս ժեստը դժգոհությունների առիթ է դարձել: Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի այդ պահվածքը՝ նշելով, որ «նախագահը կեղծ ընտրություններում հաղթած դիկտատորներին շնորհավորելով աշխարհում խաղաղություն չի կարող հաստատել»:
17:54 15.08.2025
Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել ՈւզբեկստանիցԳերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...