ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ ԱՍՀ նախարարությունը հիշեցնում է

19:10 14.12.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ դեկտեմբերի 15-ը։

«Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am:

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։ Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

16:39 29.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

16:28 29.07.2025

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

16:22 29.07.2025

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

16:16 29.07.2025

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...

BACK_TO_TOP