Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Կիմ Չեն Ընի քույրը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից

08:50 29.07.2025

Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարից, եթե ցանկանում է վերսկսել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակի հանդիպումները։

Այս մասին մամուլի համար հայտարարության մեջ նշել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որի խոսքերը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Փհենյանի հետ շփումները վերսկսելու անհրաժեշտության, ինչպես նաև այն փաստի վերաբերյալ, որ նա լավ անձնական հարաբերություններ է զարգացրել ԿԺԴՀ առաջնորդի հետ։

«Ես չեմ ուզում հերքել, որ մեր պետության ղեկավարի և ԱՄՆ գործող նախագահի միջև անձնական հարաբերությունները վատ չեն։ Սակայն եթե ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական հարաբերությունները կապված են ապամիջուկայնացման իրականացման նպատակի հետ, ապա դա չի կարող գնահատվել որպես որևէ այլ բան, քան գործընկերոջ նկատմամբ ծաղր», – նշել է Կիմ Յո Չժոնը։

Նա նաև ընդգծել է, որ Փհենյանը հետևողականորեն կմերժի ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակը մերժելու ցանկացած փորձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

16:28 29.07.2025

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

16:22 29.07.2025

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

16:16 29.07.2025

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

16:10 29.07.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ 12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։ Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ […] ...

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջան քաղաքում

16:05 29.07.2025

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ խմելու ջրի ջրընդունիչ ավազանների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP