10:30 29.07.2025
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը:
ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։
«Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է չեմպիոն դառնամ և առնվազն մի քանի անգամ պաշտպանեմ գոտին։ Եվ այդ ժամանակ կարող եմ մտածել տեղափոխության մասին։ Բայց չեմ կարծում, թե պատրաստ եմ տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ»,-ասել է Ծառուկյանը:
18:45 29.07.2025
Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Լեգիայի» հաղթական խաղումԼեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերից 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբն առաջին հանդիպումն է անցկացրել առաջնությունում և 3 միավորով 6-րդն է, «Կորոնան» պարտվել է երկու խաղում էլ ու նախավերջին՝ 17-րդ տեղում է։ ...
18:40 29.07.2025
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածիցՀուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և […] ...
18:35 29.07.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում […] ...
18:30 29.07.2025
Կադիմյանը կարիերան կշարունակի ԻտալիայումՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։ 10 խաղում նա խփել էր […] ...
18:21 29.07.2025
Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներՀուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնի շրջանակում, ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությամբ հատուկ հրշեջ-փրկարարական տեխնիկայով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվել են հուշարձանների լվացման ու մաքրման աշխատանքներ։ Նպատակը շրջակա միջավայրի բարեկարգումն ու մշակութային հուշարձանների պահպանումն էր։ ՆԳՆ փրկարար ծառայությունը մշտապես լինելով արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնագծում, նաև ակտիվ մասնակցությունն է ապահովում հասարակության մշակութային արժեքների պահպանման գործում՝ ցուցաբերելով նվիրվածություն, մասնագիտական բարձր […] ...