Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.47 oC

Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին

11:31 16.12.2023

Դեկտեմբերի 9-13-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) հրավերով Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին։

Պատվիրակության կազմում էին ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը և ՃԿԱԿ ՕՀԲ օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին «HOPE FSX-2023» կոնսորցիումի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոնտենեգրոյի, ինչպես նաև Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն էր ամփոփել 2023 թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում իրականացված «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով (HOPE FSX-2023) լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները, դիտորդական, գնահատման առաքելությունների կողմից իրականացված վերլուծությունները, մասնակից թիմերի և կազմակերպությունների դիտարկումները և քաղած դասերի հիման վրա ներկայացնել ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների և աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ծրագրերի նոր առաջարկներ։

Հայկական պատվիրակությունը հյուրերին ներկայացրեց շուրջ երկու տարի տևած բազմափուլ ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքի մասին պատմող տեսանյութ, որն արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին։

Այցի շրջանակներում մասնակիցները եղան Եվրոպայի Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում (ERCC), որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում տեղեկատվության հավաքման, ինչպես նաև միջազգային արձագանքի համակարգման գործընթացներին։

Աշխատանքների ավարտին Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների միջև համաձայնություն ձեռք բերվեց՝ Հայաստանի փորձը ԵՄ Բնակչության պաշտպանության 8-րդ գալիք համաժողովին ներկայացնելու վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP