Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 30 և 33-ամյա քաղաքացիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.68 oC

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 30 և 33-ամյա քաղաքացիներ

22:30 27.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետն ու ոստիկանության Կապանի բաժնի պետը։

Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։ Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։ Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նրանք վնասվածքներ ստացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

22:52 17.05.2025

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP