21:31 31.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ հարյուր նամակներից 93-ը բավականին անսպասելիորեն ուրիշ՝ նույնանման երազանք ու ցանկություն էին պարունակում․ Դավիթը, Արմենը, Անին, Արփին, Հայկը, Ռուբենը եւ մնացած երեխաներն այս կամ այլ ձեւակերպմամբ գրել էին մեկ բան, որ նրանց բոլորի երազանքը մեկն է՝ խաղաղություն։
Անկեղծ ասած՝ ես այլ բովանդակությամբ ամանորյա ուղերձ էի պատրաստել, բայց այն, ինչ ես կարդացի, լիովին փոխեց թե՛ այս ուղերձի տրամաբանությունը, թե՛ բովանդակությունը։
Մեր երեխաները մեր կյանքի ամենամաքուր եւ ազնիվ դատավորներն են, եւ Ազգային ժողովի համար, մեր թիմի համար սա անսպասելի եւ շատ զգացմունքային մի պահ էր. ինչպե՞ս եւ ինչո՞վ պետք է լցված լինի մեր մանկահասակ՝ 7, 8, 9 տարեկան երեխաների կյանքը, որ իրենք տիկնիկի, խաղալիքի փոխարեն խաղաղություն երազեն․․․
Այն երեխաները, ովքեր տիկնիկ եւ այլ խաղալիք էին ցանկացել, Ազգային ժողովը, իհարկե, կիրականացնի, իսկ մնացած 93 երեխաների, մեր երեխաների գերակշիռ մասի երազանք-ցանկությունը պետք է կատարենք մենք բոլորս՝ միասին։
Այո՛, դա հեշտ չէ, նույնիսկ շատ դժվար է, բայց խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել:
Մենք կռվել գիտենք, եւ հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը։
Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության եւ նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ։
Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը։
Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով, դա այն է, ինչ առաջին հերթին մենք պետք է ձգտենք թողնել մեր սերունդներին՝ որպես մեր իրական ժառանգություն։
Ուստի, եկե՛ք բաժակ բարձրացնենք հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների եւ, իհարկե, հանուն ազատ, ինքնիշխան, խաղաղ եւ հավերժ Հայաստանի Հանրապետության»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...