10:27 03.01.2024
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու 2024-2025 թվականներին։
2022-2023 թվականներին ևս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման պարագայում գործել են վերը նշված արտոնությունները։ Քանի որ արդյունքները գոհացուցիչ են եղել, որոշվել է դրանց գործողության ժամկետները երկարաձգել երկու տարով։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին Հայաստան ներկրվել է 3485 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ 12,1 անգամ։
«2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաների թիվը կազմել է 4909-ը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում ունենք նշանակալի արդյունք։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի Հայաստան ներկրվող ու շահագործվող այս ավտոմեքենաների թիվը կտրուկ աճում է»,-ասաց Էմմա Մովսիսյանը։
Անդրադառնալով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրմանը՝ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ավտոմեքենաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստան ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրություններից, այնուհետև ԱՄՆ-ից, Չինաստանից, որոշակի քանակությամբ՝ Իրանից և Վրաստանից։
«Եթե խոսենք ավտոմեքենաների արտադրության տարեթվերի մասին, ապա կարող ենք ասել, որ սպառողները հիմնականում նախընտրում են ավելի նոր տարեթվերի մեքենաներ։ Այստեղ կարող ենք ասել, որ ներկրվածի գերակշիռ մեծամասնությունը կազմում է 2021-2023 թվականների արտադրության ավտոմեքենաներ։ Ներկվում են և՛ բարձր, և՛ միջին դասի ավտոմեքենաներ։ Հիմնականում ներկրվում է Volkswagen ID.4, Volkswagen ID.6, Honda, Tesla, միջին սեգմենտում`Nissan LEAF, Chevrolet Volt, որոնց շուկայական միջին արժեքը 8-15 հազար ԱՄՆ դոլար է՝ կախված շարժիչի հզորությունից, արտադրության տարեթվերից և այլ բաղադրիչներից»,-ասաց Էմմա Մովսիսյանը։
Այս նախաձեռնության նպատակը հիմնականում Հայաստանի կառավարության կողմից որդեգրված կանաչ տնտեսության քաղաքականության դրույթների կիրառումն է, որը նախատեսում է կրճատել դիզելային վառելիքի օգտագործումը, արտանետումները։ Էմմա Մովսիսյանը նկատեց, որ այս ավտոմեքենաների ներկրումների արդյունքում զարգանում են նաև հարակից ենթակառուցվածքները, ավելանում է լիցքավորիչ կայանների թիվը, որը հասել է 200-ի, ավելանում են վերանորոգման կետերը, ինչն էլ իր հետևից բերում է համապատասխան ներդրումներ և ավելանում են նաև աշխատատեղերը։
«Մենք այն քաղաքականությունն ենք որդեգրել, որ հետագայում և՛ պետական կառավարման ապարատում, և՛ մասնավոր շահագործման դեպքում շեշտակի ավելացնենք էլեկտրամոբիլների շահագործումը։ Դիտարկում ենք նաև Հայաստանում հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ արտադրությունների կազմակերպումը։ Այդ համատեքստում ներկայում որոշ երկրների հետ գտնվում ենք բանակցությունների փուլում»,-ասաց Էմմա Մովսիսյանը։
Նախարարությունը նախատեսում է ավելի լայն միջոցների կիրառում ենթակառուցվածքների մասով։ Մասնավորապես, դիտարկվում են այն բաղադրիչները, որոնց մաքսատուրքերը հնարավոր կլինի հանել և խթանել տվյալ ոլորտում տնտեսական գործունեությունը, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կիրառումը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...