Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.67 oC

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր

16:04 03.01.2024

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման:
Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Հարկ է նշել, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, ովքեր որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում: Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:
Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում,
15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:
«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:
«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

BACK_TO_TOP