16:10 07.01.2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է.
«32 տարի առաջ, հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։
Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերված անկախությունը հենված էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրա։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախությունը՝ հռչակելով «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը։
Մյուս կողմից՝ Ադրբեջանում տարվում էր ապարտեիդի և խտրականության քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, ինչը արդեն իսկ հանգեցրել էր զինված բախումների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման։ Սա անհնար էր դարձնում տվյալ պահին երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը։ ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրությունն ու օրենքները թույլ էին տալիս ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։
Ահա, այսպիսի օբյեկտիվ հիմքերն էին, որ իրավունք և հնարավորություն տվեցին Լեռնային Ղարաբաղի հայությանը, իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման իրենց իրավունքը, հռչակել իր անկախությունը՝ ստեղծելով ամուր և զարգացող ժողովրդավարությամբ պետականություն։ Ցավոք սրտի, այս ճանապարհին բազմաթիվ են եղել մարդու իրավունքների համակարգային խախտումները, հայության նկատմամբ բռնություններն ու տեղահանությունները, որոնց դիմեց Ադրբեջանը՝ հուսահատորեն ձգտելով կասեցնել Լեռնային Ղարաբաղի անկախացման անշրջելի գործընթացը։
Հենց այս համատեքստում է դիտարկելի ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության տեղահանումը, Սումագյիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերն ու կոտորածները, վախի ու անհանդուրժողականության անընդհատ գերակայումը։
Կատարված հանցանքների համար անպատժելիության գիտակցումը կրկին հանրավորություն տվեց Ադրբեջանին ևս մեկ էթնիկ զտում իրականացնել, այս անգամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շուրջ 10 ամիս միտումնավոր կերպով հարուցվել էր հումանիտար ճգնաժամ՝ սովամահության և մանկասպանության դժնի դիպվածների ուղեկցությամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս 32 տարի առաջ անկախության այլընտրանքայնության բացառումը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի հայությանը 32 տարի առաջ անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության, այնպես էլ գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնմանը»։
16:52 29.07.2025
Նախագահն այցելել է Սյունիքի մարզՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...