Ավտովթար Այնթափում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Ավտովթար Այնթափում. կան տուժածներ

10:39 23.03.2018

Երեկ՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնել են, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, մետաղյա դարպասին ու հայտնվել տներից մեկի բակում: Մեքենայի 24-ամյա վարորդ Վարդան Մարտիրոսյանը և 23-ամյա ուղևոր Արթուր Հարությունյանը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 Լուսանկարը՝ shamshyan.com կայքի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

15:53 06.05.2024

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ

12:25 06.05.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:16 06.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որից 76-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության և խարդախության ՝ 21-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական […] ...

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

11:16 06.05.2024

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։ Գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։Ոստիկանները պարզել […] ...

Տյումենի մարզում գետերի վարարման հետևանքով հարյուրավոր տներ են հեղեղվել

10:51 06.05.2024

Տյումենի մարզում գետերի վարարման հետևանքով հարյուրավոր տներ են հեղեղվել

Տյումենի մարզի 48 բնակավայրերում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման հետևանքով հեղեղվել են 392 բնակելի տներ և ճանապարհների 36 հատվածներ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ «48 բնակավայրերում 392 բնակելի տուն, 345 ամառանոց, 3241 սեփական հողատարածք և 36 ճանապարհահատվածներ շարունակում են հեղեղված մնալ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչության հաղորդագրությունում։ Նախօրեին […] ...

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի

10:40 06.05.2024

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի

Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 175 մարդ, ևս 111-ը անհետ կորել է, հայտնում է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 72 զոհի և 103 անհետ կորածի մասին: «Ռիո Գրանդե դու Սուլում, հորդառատ անձրևներ. 175 մարդ վիրավորվել է,  78-ը՝ զոհվել»,- հայտնում է […] ...

BACK_TO_TOP