17:08 11.01.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։
Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝ https://50.socservice.am հղմամբ։
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8։ Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9։ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
📌 *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
📌 նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
📌 աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի),
📌 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ,
📌 յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...