23:25 12.01.2024
Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արգիշտի փողոց, Մաշտոցի պողոտայի և «Հաղթանակ» կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Իշխան Մելքոնյանի վարած Kia մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Պոլեյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ի․ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Kia-ի վարորդ Հ․ Պոլեյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Արտյոմ Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հենրիկ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
18:44 24.05.2025
ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներովՄիավորված Ազգերի Կազմակերպությունը նպատակ ունի Կիպրոսում միջհամայնքային վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել՝ կղզու խնդիրը լուծելու նպատակով հուլիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով անձնական դեսպանորդ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մարիա Անխելա Հոլգին Կուելյարը՝ մայիսի 24-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո։ «Ես […] ...
18:33 24.05.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբՉինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...
18:24 24.05.2025
Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբԿորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...
17:50 24.05.2025
NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...