18:09 04.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում:
«Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամանակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա»,– նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց:
«Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ»,– ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը:
«Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված»,– ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում:
«Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության և օրինականության նոր մակարդակի»,– ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:
Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:
Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...