15:52 16.01.2024
Երեկ՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
18:33 24.05.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբՉինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...
18:24 24.05.2025
Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբԿորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...
17:50 24.05.2025
NTV. Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահ Դոլմաբահչեի գրասենյակում։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են անվտանգության ոլորտի նախարարները։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։ ...
17:40 24.05.2025
UFC-ի նախկին մարտիկ Մարցին Բանդելը Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Նարեկ Գաբրիելյանի դեմUFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն: ...