15:06 24.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։
Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Սակայն, եթե չի ստացել պետական գրանցում, ապա պետք է հարկային մարմին ներկայացնել վարձակալության հանձնման վերաբերյալ հայտարարություն։
Հայտարարություն ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:
Հայտարարությունը, կից դիմումը և հարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը կարող եք ներկայացնել նաև առանց սպասարկման սրահ այցելելու՝ www.e-request.am էլեկտրնային հարցումների միասնական հարթակի միջոցով։
Եթե անշարժ գույքը վարձակալության եք հանձնել Հայաստանում և բնակվում եք արտերկրում, ապա hարկ վճարողի հաշվառման համարի ստացման դիմումը, հայտարարությունը և կից դիմումը ևս կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակի միջոցով։
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հայտարարությունն անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:Վարձակալությունից ստացվող եկամտի դադարեցման դեպքում ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։
Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքի պահանջները չպահպանելու դեպքում, սահմանված է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամը։
Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կազմում է 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան մեկ միլիոն դրամը։
2023 թվականի համար անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի տարեկան հաշվարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։
19:50 03.05.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։ ...
19:42 03.05.2025
Դամասկոսում ձերբակալվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարըՍիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերը կալանավորել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջիին։ Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը իր Telegram ալիքով։ Դրա տեղեկություններով՝ Նաջին բերման է ենթարկվել Դամասկոսում։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հեռուստաալիքը նաև պարզաբանել է, որ Նաջիի տանը տեսահսկում է տեղադրվել։ Մայիսի 1-ին Asharq Al-Awsat թերթը, հղում […] ...
19:30 03.05.2025
Արևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներԱրևիկ Ուզունյանը ստեղծում է մանկական ձեռագործ օճառներ։ Նա Արարատի մարզի Նորաբաց և հարակից գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների համար նաև անցկացնում է օճառագործության դասընթացներ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
19:20 03.05.2025
Արաղչի. Իրանը իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլԹեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք […] ...
19:10 03.05.2025
Նոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներՆոյեմբերյան համայնքի Բերդավանի բնակիչները դարձել են «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակիցներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ: ...