20:24 30.01.2024
ՌԴ ԳԱ ընդհանուր գենետիկայի ինստիտուտից պաշտոնանկ արված տնօրեն Ալեքսանդր Կուդրյավցևը aif.ru-ին տված հարցազրույցում բացատրել է իր խոսքերն 900-ամյա մարդկանց մասին: Նա այդ մասին խոսել էր անցած տարի, և նրա ելույթը լայն հնչեղություն էր ստացել։
«Ես չեմ պնդել, որ մարդիկ անցյալում ապրել են մինչև 900 տարի, ես միայն նշել եմ, որ դա նշված է Սուրբ Գրություններում։ Դրանից բխում է, որ մինչ Մեծ ջրհեղեղը մարդիկ (Ադամից մինչև Նոյ) ապրել են 900 տարի, իսկ հետո կյանքի տևողությունը սկսել է կտրուկ նվազել։ Ես չեմ ասել, որ գիտությունը հաստատում է կյանքի այդքան երկար տևողությունը։ Խոսքերս կոնտեքստից դուրս է բերվել»,- ասել է գիտնականը։
Ալեքսանդր Կուդրյավցևը նշել է, որ ժամանակակից գիտությունը հստակ պատասխան չունի այն հարցին, թե քանի տարի կարող է ապրել մարդը։
«Ենթադրվում է, որ մինչև 120 տարեկան: Մենք չգիտենք, թե որքան երկար կարող է նա իրականում ապրել: Պարզ է միայն, որ մեր կյանքի տևողության վրա մեծ ազդեցություն են ունենում այն գործոնները, որոնք գոյություն չունեն բնության մեջ։ Օրինակ, կենդանիները չունեն առողջապահություն և դեղամիջոցներ, որոնք կարող են բուժել բազմաթիվ հիվանդություններ և զգալիորեն մեծացնել նրանց կյանքի տևողությունը: Բայց մարդն ունի դա»,-ասել է գենետիկը:։
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի11:11 31.07.2025
Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում […] ...
10:58 31.07.2025
Նորապատ-Արգավանդ ճանապարհը փակ կլինի երթևեկության համարՀ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 31.07.2025
Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստԿոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: ...
10:32 31.07.2025
Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...
10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...